Բաժիններ՝

Samsung Galaxy F ծալվող սմարթֆոնի արժեքն ու թողարկման օրը

Samsung Developer Conference-ի ընթացքում նախորդ շաբաթ պաշտոնապես խոսվեց  շատ քննարկված և սպասված ծալվող սմարթֆոնի մասին: Samsung-ն առաջին անգամ ցուցադրեց Infinity Flex դիսփլեյը, որի հիման վրա կառուցվելու է ընկերության առաջին «ճկուն» սմարթֆոնը: Միևնույն ժամանակ, ընկերությունն արդեն պատրաստ է ասել, թե որքան կարժենա նոր սմարթֆոնը: Գինը մի քանի անգամ ավելի է, քան սպասվում էր:

2 միլիոն հարավկորեական վոն: Ահա այսքան կարժենա ընկերության նոր սմարթֆոնը: Եթե ներկայիս արժույթով փոխակերպենք, ապա կարող ենք ասել, որ այս պահին այս սմարթֆոնը կարժենա 1770 ամերիկյան դոլար: Սրանք ոչ պաշտոնական թվեր են, բայց վերլուծաբանները նշել են, որ արժեքը դժվար պակաս  լինի:

Ոլորտի մասնագետները դեռևս չեն հասկանում, թե ինչի՞ համար է պետք վճարել նման գումար՝ միայն ծալվող էկրանի՞:  Վերլուծաբանները հաշվարկներ են կատարել և նշել են նաև, որ մեկ ծալվող սմարթֆոն ունենալու փոխարեն՝ կարելի է գնել՝

  • 6 Xiaomi Pocophone F1 64GB սմարթֆոն
  • 5  Xiaomi Mi 8 64GB սմարթֆոն
  • 4  OnePlus 6 64GB սմարթֆոն

Ի դեպ, սա սմարթֆոնի ամբողջական արժեքը չէ: Սմարթֆոնը վաճառող ընկերությունները ևս ավելացնելու են որոշակի գումար, ինչպես նաև սմարֆոնի գինը նշված է առանց ԱԱՀ-ի և օպերատորների վճարների:

Կարդացեք նաև

Իրականում, վերլուծաբանները կարծում են, որ նման բարձր գինը տրամաբանական է:  Infinity Flex դիսփլեյի վրա ընկերությունն աշխատել է մի քանի տարի և ծախսել է շատ  ռեսուրսներ, այնպես որ, առաջին ծալվող սմարթֆոնը պետք է վերադարձնի ծախսված գումարները:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ սմարթֆոնը կներկայացվի 2019 թվականի գարնանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս