Քայլեր, որոնք կարևոր են առողջության համար 40 տարեկանից հետո

40 տարեկանից հետո հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել առողջությանը: Goodhouse.ru-ն ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պաշտպանել առողջությունը:

Բավարար քանակով քնեք: Քնի խանգարումները կապված են հորմոնալ հավասարակշռության խախտման, դեպրեսիայի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականության մեծացման, սննդային վարքագծի փոփոխման հետ: Օրվա ընթացքում հարկավոր է քնել նվազագույնը 8 ժամ՝ մութ և սառը սենյակում: Սենյակում գադջեթներ չպետք է լինեն:

Շատ ջուր խմեք: 40 տարեկանից հետո նյութափոխանակությունը դանդաղում է: Այս համակարգի արագ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է բավարար քանակով ջուր օգտագործել: Ուշադրություն դարձրեք նաև մթերքներին, որոնք մեծ քանակով հեղուկ են պարունակում՝ ցիտրուսային մրգեր, հատապտուղներ, վարունգ, պղպեղ:

Կարդացեք նաև

Ուժային պարապմունքներ: Հարկավոր է պարբերաբար մարզվել՝ մարզումների շարքին ավելացնելով նաև ուժային պարապմունքները: Խնդիրն այն է, որ 35 տարեկանից հետո մկանային զանգվածը սկսում է նվազել: Այդ փոփոխությունները թույլ չտալու համար անհրաժեշտ է շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ ուժային պարապմունք անցկացնել:

Ավելի շատ սպիտակուցներ օգտագործեք: Սպիտակուցները, այդ թվում՝ կենդանական ծագման սպիտակուցները, անհրաժեշտ են նյութափոխանակությունն արագացնելու, առողջ մկանային զանգվածի համար: Հավասարակշռեք սննդակարգը՝ դրանում ներառելով նաև բավարար քանակով սպիտակուցներ:

Հոգ տարեք կրծքագեղձի առողջության մասին: Յուրաքանչյուր 8-րդ կին բախվում է կրծքագեղձի քաղցկեղի խնդրին: 40 տարեկանից հետո կարևոր է պարբերաբար համապատասխան հետազոտություններ անցնել: Բժիշկը կօգնի գնահատել հիվանդության զարգացման ռիսկերը, կնշանակի հետազոտություններ, որոնք անհրաժեշտ է անցնել: Ուշադրություն դարձրեք ցանկացած ախտանշանի, որը կարող է վկայել հիվանդության զարգացման մասին:

Հոգ տարեք սրտի առողջության մասին: Տարիքի հետ մեծանում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Պարբերաբար հետազոտություններ անցեք, ուշադրություն դարձրեք ճնշմանն ու արյան մեջ շաքարի մակարդակին:

Ուշադրություն դարձրեք մաշկին: Խոսքը կոսմետոլոգիայի և ծերացման դեմ պայքարի մասին չէ: 40 տարեկանից հետո հարկավոր է հետազոտել խալերն ու հետքերը, մաշկը պաշտպանել արևի ճառագայթներից:

Նյութը goodhouse.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս