
«Սոլարը պետք է մնա առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը». Բենզեմա

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Վիկտորիային» (5:0) հաղթելուց հետո «Ռեալ Մադրիդի» հարձակվող Քարիմ Բենզեման աջակցել է թիմի ժամանակավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին:
Իր խաղի մասին
«Երբ դուրս եմ գալիս դաշտ, ես ուզում եմ ոչ միայն գոլ խփել, այլ անել այն ամենը, ինչ պետք է անի իրական հարձակվողը:
Ես ֆուտբոլ եմ խաղում պատմություն կերտելու համար, և երբեմն մարդիկ չեն հասկանում, թե ինչ եմ անում դաշտում: Բայց դա այլևս ինձ չի անհանգստացնում, քանի որ ես 30 տարեկան եմ, երեխաներ ունեմ, բայց չեմ մտածում նման բաների մասին»:
Սոլարիի մասին
«Իհարկե, ինչո՞ւ որ: Մենք բոլորս նրա հետ մեզ լավ ենք զգում: Ես չեմ ուզում, որ մարզիչը մեկ կամ երկու ամիս լինի, այնպես որ, Սոլարին պետք է մնա առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը:
Նա մեծ մարզիչ է: Մենք ավելի վստահ ենք զգում նրա հետ»:
Սիրարփի Աղաբաբյան