«Արսենալ»-«Սպորտինգ» Լիսաբոն. կլինի՞ հաղթող
Այս խաղում «Սպորտինգը» կփորձի միավորներ վաստակել «Արսենալի» դաշտում, քանի որ սեփական հարկի տակ պարտվել էր լոնդոնյան թիմին: Իսկ մասնագետները պնդում են, որ այս խաղում ամենից հավանական արդյունքը ոչ-ոքին է: Կկարողանա՞ն թիմերը պարզել հաղթողին:
«Արսենալ»
Լոնդոնյան ակումբն այս մրցաշրջանը սկսեց 3 անընդմեջ պարտություններով, բայց հիմա մեծ թափ է հավաքել: Զինագործները հաղթում են խաղը խաղի հետևից: Ունայի Էմերիի թիմը չի պարտվել արդեն 14 խաղ անընդմեջ: Այս 14 խաղերից 12-ում Էմերիի սաները հաղթել են:
«Արսենալն» արդեն մեկ ոտքով փլեյ-օֆֆում է: Եվս մեկ միավոր, և վերջ: 1/16 եզրափակչում խաղալու համար լոնդոնյան ակումբը կարող է անգամ չհաղթել այսօր և խաղալ ոչ-ոքիի համար:
Եվրոպայի լիգայում երեք տուրերում «Արսենալը» խնդիրներ չունեցավ: Սկզբում լոնդոնյան ակումբը վստահորեն հաղթեց «Վորսկլային» `4:2 հաշվով, որից հետո 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ղարաբաղի» դարպասը: Իր այսօրվա մրցակցի դարպասն Էմերիի սաներն ուղարկեցին մեկ անպատասխան գնդակ:
«Սպորտինգ» Լիսաբոն
Եվրոպա լիգայի խմբային հատվածում երեք փուլերից հետո պորտուգալական թիմը խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Սակայն լոնդոնյան ակումբին ևս մեկ անգամ պարտվելը պորտուգալական թիմի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Եթե «Սպորտինգն» այսօր պարտվի, իսկ «Վորսկլան» հաղթի, թիմերը կունենան հավասար միավորներ:
Իրավիճակից ելք գտնել, իհարկե, կարելի է: Ավելին, լիսաբոնցիները կարող են հաղթել «Արսենալին», բայց առհասարակ թիմի արդյունքները Եվրոպա լիգայում չեն տպավորում: Բացի այդ, հյուրերի հարկի տակ պորտուգալական թիմն ունի վատ ցուցանիշներ՝ 4 պարտություն՝ 7 խաղում:
Չնայած այն հանգամանքին, որ «Արսենալը» գրեթե ապահովել է տեղը հաջորդ փուլում, բրիտանացիները դուրս են գալու դաշտ միայն հաղթելու և գործն արագ ավարտին հասցնելու համար:
Ամենայն հավանականությամբ, «Էմիրեյթսում» հանդիսատեսին կրկին սպասում է հետաքրքիր ֆուտբոլի, խփված գնդակներ, որտեղ «զինագործները» կրկին չեն պարտվի:
Սիրարփի Աղաբաբյան