«Ես չզգացի հպում: Ներողություն եմ խնդրում». Ստերլինգը՝ 11-մետրանոցի մասին
Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» հետ հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը ներողություն է խնդրել մրցակցի տուգանային հրապարակում ընկնելու համար:
Հանդիպման 24-րդ րոպեին Ստերլինգը կորցրեց հավասարակշռությունը և ընկավ: Հանդիպման գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայը 11-մետրանոց նշանակեց, որն իրացրեց Գաբրիել Ժեզուսը:
«Ես վազում էի գնդակով և հետո չեմ հիշում՝ ինչ կատարվեց: Ես չզգացի հպում:
Ներողություն եմ խնդրում մրցավարից և «Շախտյորից»»,- նշել է Ստերլինգը՝ BT Sport-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան