
Ժարդիմի շրջապատը հաստատել է՝ «Ռեալը» հետաքրքրվում է Ժարդիմով

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ մարզիչը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:
Ըստ աղբյուրի տվյալների՝ «Թագավորական ակումբի» ղեկավարությունը դիտարկում է պորտուգալացի մասնագետի թեկնածությունը, ով կարող է փոխարինել վերջերս մադրիդյան ակումբի գլխավոր պաշտոնից հեռացված Ժուլեն Լոպետեգիին: Ինչ վերաբերում է Ժարդիմին, ապա մի քանի շաբաթ առաջ նա հեռացվեց «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ անբավարար արդյունքների պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» հետաքրքրվում է նաև Անտոնիո Կոնտեով («Չելսիի» նախկին մարզիչ), Մաուրիսիո Պոչետինոյով («Տոտենհեմ»), ինչպես նաև Ռոբերտո Մարտինեսով (Բելգիայի հավաքական): Տվյալ պահին «սերուցքայիններին» ժամանակավորապես գլխավորում է Սանտյագո Սոլարին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը