Բաժիններ՝

«Բարսելոնան» դիտարկում է Դավիդ Լուիսի ձեռքբերման հնարավորությունը

Լոնդոնյան «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան», որն ունի լուրջ կադրային խնդիրներ պաշտպանական գծում՝ Սամուել Ումտիտիի և Թոմաս Վերմալենի վնասվածքների պատճառով:

Լուիսի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և, ինչպես հաղորդում է աղբյուրը, ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել հարաբերություններն ակումբի հետ: «Բարսելոնան» դիտարկում է պաշտպանի ձեռքբերման հնարավորությունն արդեն հունվարին, քանի որ «Չելսին» շատ գումար չի պահանջի այն ֆուտբոլիստի համար, ով կես տարի անց կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա խաղացողն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 11 հանդիպում և ստացել է մեկ դեղին քարտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս