Մահացել է «Դժվար է աստված լինել» ֆիլմի դերասանը
Կյանքի 84-րդ տարում մահացել է դերասան եւ կասկադյոր Գենադի Չետվերիկովը: Այդ մասին հայտնել է, Belarusfilmե կինոստուդիան: Արտիստի մահվան պատճառը չեն հայտնում: Ռեժիսոր եւ սցենարիստ Զոյա Կլիմյուկը պատմել է, որ Չետվերիկովի հետ հրաժեշտը կկայանա նոյեմբերի 7-ին Մինսկի Հյուսիսային գերեզմանատան մեծ դիակիզարանում:
Գենադի Չետվերիկովը դերասանական կարիերան սկսել է 1956 թվականին: Նա խաղացել է «Դժվար է աստված լինել», «Եմելյան Պուգաչով», «XX դարի ծովահենները», «Յարոսլավ Իմաստուն», «Իֆ բանտի կալանավորը» ֆիլմերում, «Վեհանձն ավազակ Վլադիմիր Դուբրովսկին» սերիալում: Արտիստը նաեւ զբաղվում էր ուժային մարզաձեւերով, ըմբշամարտով, թեթեւ ատլետիկայով եւ մասնակցել է կրկեսային ներկայացումների ուժային ատլետների հետ: