
««Բարսելոնան» և «Յուվենթուսը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ էին նաև նախորդ տարի, բայց «Ռեալը» հաղթեց». Դեկու

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն պատմել է, թե ով է այս տարի ֆավորիտը Չեմպիոնների լիգայում:
««Բարսելոնան» և «Յուվենթուսն» այն թիմեր են, որոնց կազմում Մեսսին և Ռոնալդուն են: Կատալոնացիներն իրենց կազմում ունեն Լեո, վստահ են, ունեն աջակցություն և կարող են հաղթել ցանկացած գավաթ:
Թուրինյան ակումբը հաղթեց մի շարք խաղերում Կրիշտիանուի հետ: Ես սիրում եմ նաև «Լիվերպուլը»՝ Սալահի հետ: Կա նաև «Բավարիան», բայց թիմի խաղը ես առանձնապես չեմ դիտել: Եվ, իհարկե, «Ռեալը»:
«Բարսելոնան» և «Յուվենթուսը», իհարկե, լավագույնն են և ֆավորիտ են: «Բարսելոնան» և «Յուվենթուսը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ էին նաև նախորդ տարի, բայց «Ռեալը» հաղթեց: Այնպես որ, պետք է հարգանքով վերաբերվենք նաև մադրիդյան ակումբին»,- նշել է Դեկուն:
Սիրարփի Աղաբաբյան