Բաժիններ՝

Վերջին 40 տարվա ընթացքում մարդկությունը ոչնչացրել է մոլորակի կենդանիների 60 տոկոսը

Մարդկությունն սկսած 1970-ական թվականներից ոչնչացրել է կաթնասունների, թռչունների, սողունների եւ ձկների 60 տոկոսը: Այդ մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հաշվետվությունը:

WWF-ի՝ Լոնդոնի կենդանաբանական ընկերության հետ համատեղ պատրաստած Կենդանի մոլորակի ինդեքսը ցույց է տալիս, որ 1970-ից մինչեւ 2014 թվականը մոլորակը զրկվել է տեսակների 60 տոկոսից. չորս տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 52 տոկոս: Կաթնասունների առնվազն 300 տեսակ լիովին անհետացել է մարդու որսի հետեւանքով: Օվկիանոսներն, ընդհակառակը, լեփ-լեցուն են ձկներով, բայց դրանց կեսն աճեցվում էարհեստականորեն:

Ամենաաղետալի վիճակը Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայում է, որտեղ ողնաշարավորների պոպուլյացիան 89 տոկոսով կրճատվել է վայրի անտառների մշտական ոչնչացման պատճառով: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անհետանում է արեւադարձային սավաննայի մի մասը՝ Լոնդոնի չափով:

Հետազոտողները գտնում են, որ ընդամենը քաղաքակրթության պատմության ընթացքում բնաջնջվել են կաթնասունների 83 տոկոսը եւ բոլոր բույսերի կեսը: Նույնիսկ եթե տեսակների ոչնչացումն այսօր դադարեցվի, բնությանը 5 – 7 միլիոն տարի կպահանջվի վերականգնվելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս