Բաժիններ՝

Զբոսաշրջության աճը դանդաղել է

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան են ժամանել 1 275 209 միջազգային զբոսաշրջիկներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զբոսաշրջային այցություններն ավելացել են 8.8%-ով։

Նշենք, որ թեպետ զբոսաշրջությունն աճել է, սակայն նախորդ տարվա համեմատ աճը դանդաղել է։ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջությունն աճել էր 21%-ով։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս