Պետբյուջեի նախագծով հաջորդ տարվա արտաբյուջետային միջոցների համար հատկացվելու է 28 մլրդ դրամ
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով արտաբյուջետային միջոցների չափը նախատեսվում է մոտ 28 մլրդ դրամ:
ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
«Հաջորդ տարվա բյուջեի նախագծի առանձնահատկություններից է այն, որ այս տարվա ծրագրերում ներառված են նաև արտաբյուջետային շրջանառությունները: Մշտապես եղել է մտավախություն, որ արտաբյուջետային գործառություններն ավելի մեծ ռիսկեր են ներկայացնում,քան բյուջետայինը: Արտաբյուջետային միջոցների չափը մոտ 28 մլրդ դրամ է, որ ներառված է նախագծում:
Շրջանառության մեջ է նաև փաթեթ, որով նախատեսվում է, ընդհանրապես արտաբյուջետային հաշիվները, որոնք գոյանում են պարբերաբար, դադարելու են գոյություն ունենալ և ընդհանուր կանոնների շրջանակում մուտքագրվելու են պետական բյուջե»,-ասաց Ջանջուղազյան
Նա անդրադարձավ նաև մի քանի հիմնական առանձնահատկությունների, որոնցով բացատրվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Առաջինն այն հարկաբյուջետային կանոնների ամբողջությունն է, որը ընդունվել է նախորդ տարի: Այս հարկաբյուջետային քաղաքականության կազմված է այդ կանոնների ամբողջությամբ: Նախագիծը կազմելիս հաշվի են առել նաև այն սահմանափակումները, որոնք կապված են պետական պարտքի հետ: