
Pets de Nonne. ֆրանսիական փոքրիկ և թեթև փքաբլիթներ

Բաղադրիչներ
1. Ալյուր – 1 բաժակ
2. Ձու – 4 հատ
3. Կարագ – 100 գ
4. Աղ – 1/4 թ/գ
5. Ձեթ (ֆրիտյուրի համար) – 1 լ
6. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1. Հալեցնել կարագը 300 մլ եռացող ջրի մեջ:
2. Հետո վերցնել կրակից, ավելացնել աղ և մաղած ալյուր: Խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
3. Մեկական ձու ավելացնել և ամեն անգամ լավ խառնել:
4. Ձեթը տաքացնել մինչև 160-180 աստիճան՝ բարձր կաթսայի մեջ:
5. Խմորը չափաբաժիններով (1 թ/գ-ի չափով) լցնել տաք ձեթի մեջ, տապակել մոտ 5 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:
6. Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա:
7. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը