
Միջերկրական ծովում կետերին կազատեն աղմուկից

Իտալիայի Ջենովայի համալսարանի գիտնականները կետերի Պելագոս միջազգային արգելոցի աշխատակիցների հետ համատեղ Միջերկրական ծովում ստեղծել են հատուկ համակարգ, որը թույլ կտա կետերին զերծ պահել մոտորանավերի աղմուկից:
Այդ մասին հայտնել է «Եվրո Պուլս»-ը: Գիտնականները սարք են մշակել, որը կետերին, կաշալոտներին եւ ջրային մյուս կաթնասուններին ձայնի միջոցով հայտնաբերում է մեծ՝ մինչեւ մի քանի հարյուր մետր խորության վրա: Սարքը ազդանշան է ուղարկում արգելոցի նավերին, իսկ դրանք նախազգուշացնում են այն նավերին, որոնք անցնում են կենդանիների մոտով: Եթե նավն անցնում է կետից 500 մետր կամ ավելի մոտ տարածությամբ, այն պետք է պակասեցնի արագությունը, որպեսզի խլացնի շարժիչների աղմուկը:
Կետազգիները հատկապես ծանր են տանում ընդջրյա աղմուկը, դրա պատճառով նրանք նույնիսկ կարող են մոլորվել, որովհետեւ հաղորդակցվում եւ կողմնորոշվում են ձայների օգնությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: