Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև կիրականացվեն գարեջրային չվերթներ

Մեծ Բրիտանիայի գարեջրագործարանն ստեղծել է գարեջուր, որի համային հատկություններն ի հայտ են գալիս մի քանի հազար մետր բարձրության վրա: Չվերթները, որտեղ նախատեսված է նորույթի համտեսումը, կկապեն Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը:

Այդ մասին հայտնել է News Hub-ը: Boeing 767-ով առաջին գարեջրային չվերթը պլանավորված է փետրվարի 21-ին, դրա տոմսերն արդեն վաճառքի են հանվել:

«Մենք որոշեցինք գարեջրի սիրահարների համար թռիչքը առավելագույնս հաճելի դարձնել. ուտելիքից մինչեւ զվարճանքներ եւ, անշուշտ, մինչեւ հատուկ գարեջուր»,- ասել է գարեջրագործական ընկերության համահիմնադիր Ջեյմս Ուոթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս