Ի՞նչ է հայտարարագրել «Գորիս» ՔԿՀ-ի պետը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ Արմեն Դաշյանը մեկ բնակարան է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ըստ ներկայացված փաստաթղթի, Արմեն Դաշյանը շարժական գույք չի հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը «Գորիս» քրեակատարողական հիմնակի պետի ստացված եկամուտները կազմել են 445 122 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Հավելենք, որ Արմեն Դաշյանն այս պաշտոնին է նշանակվել 2018թ. փետրվարին: Հավելենք, որ մինչ այդ՝ 2009– 2017թթ. Արմեն Դաշյանը եղել է ՀՀ ԱՆ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: