
Ավշարի Արայիկը «չորով» մերժել է ՀՀԿ-ին. նա չի առաջադրվի ՀՀԿ-ի կողմից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ-ի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը:
Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակահհկական տրամադրություններով:
Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը:
Նրանք համոզված են, որ այս անգամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով ձայն ստանալ եւ չեն ուզում խայտառակվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: