
Երևանում մեքենան այրվել է

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:23-ին ,«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 5/15 հասցեի մոտակայքում հրդեհ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի չշահագործվող ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:08-ին: Այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայի թափքը: