Բաժիններ՝

Պատահար Երևանի կենտրոնում. կա տուժած

Նոյեմբերի 1-ին` ժամը 23:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի և Չարենց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1953 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930