Բաժիններ՝

Պնդուկով իտալական թխվածքաբլիթ՝ պատրաստված առանց ալյուրի

Բաղադրիչներ

1. Պնդուկ – 340 գ
2. Շաքարավազ – 1.25 բաժակ
3. Աղ – 1/2 թ/գ
4. Ձվի սպիտակուց – 4 հատ
5. Վանիլին – 1 տուփ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 160 աստիճան: Թխման համար նախատեսված երկու տապակ պատել պերգամենտով:

2. Բլենդերի մեջ մանրացնել պնդուկը և շաքարավազը՝ մինչև ալյուր դառնալը: Ստացված ալյուրը լցնել մեծ թասի մեջ:

3. Մեկ այլ թասի մեջ լավ հարել ձվի սպիտակուցները: Զգուշությամբ ավելացնել պնդուկային զանգվածի մեջ: Ավելացնել վանիլին:

4. Ձևավորել թխվածքաբլիթներ և շարել տապակի մեջ՝ իրարից 5 սմ հեռավորության վրա:

5. Թխել 25-30 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը: Սառեցնել 5 րոպե և տեղափոխել ցանցի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս