
Կանադայում հազվագյուտ սպիտակ որմզդեղների են տեսագրել

Կանադայում ճանապարհորդները տեսագրել են երկու սպիտակ որմզդեղների, հնարավոր է, Էգ որմզդեղնի եւ նրա ձագին, որոնք Օնտարիոյում վեհատես անցել են ճանապարհը: Մի քանի օրում տեսահոլովակն ավելի քան երեք միլիոն դիտում է հավաքել:
«Ի՜նչ գեղեցիկ տեսարան»,- գրել է տեսահոլովակի հեղինակ Նիկոլ Լեբլանը: Հանդիպումը տեղի է ունեցել Ֆոլեյեթ քաղաքի մերձակա ճանապարհին: Մեկնաբանություններում հիացած օգտատերերը խոստովանել են, որ երբեք նման որմզդեղներ չեն տեսել: Նունիսկ որսորդության կողմնակիցները հույս են հայտնել, որ նման գեղեցիկ կենդանիներին ոչ ոք չի որսա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.facebook.com/nicole.leblanc.142/videos/10156995774554170/