Մայքլ Ջեկսոնն ամենաբարձր վարձատրվողն է մահացած հայտնիների շրջանում
Երգիչ Մայքլ Ջեկսոնը գլխավորել է հոկտեմբերի 31-ին Forbes հանդեսում հրապարակված այն հայտնի մարդկանց ամենամյա վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ նրանց մահվանից հետո շարունակում է եկամուտներ բերել:
Ինչպես ընդգծել է Forbes-ը, երաժիշտը, որը մահացել է 2009 թվականին, վեցերորդ անգամ անընդմեջ առաջին հորիզոնականն էզբաղեցնում այդպիսի ցուցակում։ Ինչպես հաշվարկել են հրատարակության աշխատակիցները, Ջեկսոնի ստեղծագործության պտուղները նրա ժառանգներին 12 ամսվա ընթացքում 400 մլն դոլար են բերել մեկ տարի առաջվա 75 մլն դոլարի համեմատությամբ:
Էլվիս Փրեսլին, որը մահացել է 1977 թվականին, չորրորդից բարձրացել է վարկանիշի երկրորդ հորիզոնական: Հանդեսը երաժշտի եկամուտները գնահատել է 40 մլն դոլար մեկ տարի առաջվա 35 մլն դոլարի համեմատությամբ: Փրեսլիի մահից տասնամյակներ անց նրա երկրպագուներն առաջվա պես գնում են նրա երգերի սկավառակները, նրա պատկերով ապրանքները եւ այցելում նրան պատկանող «Գրեյսլենդ» կալվածքը, որը գտնվում է Մեմֆիս քաղաքում (Թեննեսիի նահանգ): Առաջին եռյակը եզրափակել է գոլֆիստ Առնոլդ Փալմերը, որը մահացել է 2016 թվականի սեպտեմբերին: Նրա 35 մլն դոլարն ստացվել է գլխավորապես նրա կողմից ստեղծված ալկոհոլ պարունակող ըմպելիքի տարբերակի իրավունքները վաճառելու հաշվին, ըմպելիք, որը բաղկացած է լիմոնադից եւ սառը թեյից:
Ցուցակի մնացած դիրքերն զբաղեցրել են 2000 թվականին կյանքից հեռացած ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցը (34 մլն դոլար), ջամայկացի երգիչ Բոբ Մառլին (23 մլն դոլար), մանկագիր եւ մուլտիպլիկատոր Դոկտոր Սյուզը (16 մլն դոլար), Playboy հանդեսի հիմնադիր Հյու Հյոֆները (15 մլն դոլար), դերասանուհի եւ երգչուհի Մերիլին Մոնրոն (14 մլն դոլար), երգիչ Փրինսը (13 մլն դոլար) եւ «Բիթլզ» խմբի ղեկավար Ջոն Լենոնը (12 մլն դոլար): «Տասնյակի» սահմաններից դուրս հայտնվել են անցած ամռանն սպանված ռեփեր Ջասեյ Դուեյն Օնֆրոյը, որը հայտնի է XXXTentacion կեղծանվամբ, բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին եւ մոդել Բեթի Փեյջը:
Ինչպես նշում Forbes-ը, հանգուցյալ հայտնիների եկամուտների ընդհանուր գումարն օրացուցային տարվա ընթացքում (2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը) կազմել է 628 մլն դոլար՝ ավելի քան կրկնակի գերազանցելով նախորդ ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը (312 մլն դոլար): Աճը պայմանավորված է գլխավորապես Մայքլ Ջեքսոնի ժառանգությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: