Թումանյանի հեքիաթները՝ վիրտաուլ իրականությունում (VR)
15-ամյա Արման Բարսեղյանը ներկայացրել է վիրտուալ իրականությամբ աշխատող նոր հավելված: Այս հավելվածի միջոցով թումանյանական հերոսները կենդանանում են:
«Հավելվածը նախատեսված է Թումնանյանի հեքիաթների համար, այսինքն՝ սքան անելուց հետո հերոսները հայտնվում են ու սկսում խոսել։ Այս պահի դրությամբ կա 9 հեքիաթ, որոնք կենդանանում են։ Կախարդանք տեսնելու համար անհրաժեշտ է «Անտարեսի» կողմից հրատարակված Թումանյանի հեքիաթների գիրքը»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Արմանը:
Այս պահին հավելվածում հասանելի է 9 հեքիաթ՝ «Խոսող Ձուկը», «Սուտասանը», «Ծիտը», «Ուլիկը», «Անխելք Մարդը», «Չախչախ թագավորը», «Ճամփորդները», «Կացին ախպերը», «Խելոքն ու հիմարը»:
Այս պահի դրությամբ հավելվածն առկա է Google Play-ում, և յուրաքանչյուրը կարող է ներբեռնել և փորձել։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արման Բարսեղյանն ընթերցանությունը խթանող ևս մեկ հավելված էր ստեղծել: Այդ հավելվածի միջոցով հնարավոր էր կարդալ «Փոքրիկ Իշխանը» և Սթիվ Ջոբսի գիրքը:
15-ամա Արմանը կարծում էր՝ իր հավելվածները կարող են խթան հադիսանալ, որպեսզի երեխաները շատ կարդան: Նրա խոսքով՝ երեխաներին կարելի է «ստիպել» կարդալ, երբ շոշափելի գրքերը և նորագույն տեխնոլոգիաները համատեղվում են:
Արմանը Թալինի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սան է: Նա արդեն իսկ ունի մի քանի հավելվածներ, այդ թվում՝ Zoomar-ը լրացված իրականության (AR) հավելվածը, որը թույլ է տալիս սքանավորել պատկերներ ու դիտել դրանք եռաչափ տարբերակով:
Սիրարփի Աղաբաբյան