
«Ռեալը» հետաքրքրվում է Կոնտեով, իսկ Անտոնիոյին դուր է գալիս «Մանչեսթեր Յունայթեդը»

Sky Sport Italia-ի լրագրող Ջիովանի Գվարդալան մեկնաբանել է Անտոնիո Կոնտեի՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին շշուկները:
«Արձակուրդից հետո Կոնտեն կվերադառնա Լոնդոն: Անտոնիոյի ապագայի շուրջ շատ շշուկներ կան. «Ռեալն» ուզում է հրավիրել նրան, բայց նրան շատ է դուր գալիս «Մանչեսթեր Յունայթեդը»: Այնտեղ կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին Պոգբան է, ում հետ նա աշխատել է «Յուվենթուսում»: Եվ նա միշտ երազել է ստորագրել Սանչեսին, Էրերային և Լուկակուին: Տվյալ պահին «Ռեալի» հետ ոչինչ որոշված չէ»,- Գվարդալային է մեջբերում Calciomercato-ն:
Կոնտեի վերջին աշխատանքի վայրը եղել է Լոնդոնի «Չելսին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը