
«Միայն ես և Մեսսին ենք ընդունակ խաղալ ամենաբարձր մակարդակում ավելի քան 10 տարի». Ռոնալդու

Կրիշի հազվադեպ բառերը, որտեղ նա Լեոյին հավասարեցնում է իրեն:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գտնում է, որ աշխարհում միայն երկու ֆուտբոլիստ են ընդունակ այդքան երկար ժամանակ լինել թոփ-մակարդակում: Բնականաբար, դրանցից մեկը հենց ինքն է:
«Քանի՞ ֆուտբոլիստ կարող է խաղալ ամենաբարձր մակարդակում ավելի քան 10 տարի: Եկեք ազնիվ լինենք: Միայն երկուսը՝ Մեսսին և ես»,- Ռոնալդուին է մեջբերում O Jogo-ն:
Ռոնալդուն և Մեսսին նվաճել են հնգական «Ոսկե գնդակ»: Վերջին անգամ մրցանակը ոչ այս զույգից նվաճել է Կական, 2007 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը