Թուրք երկրպագուի նետած շիշը լուրջ վնասվածք է հասցրել գվինեացի ֆուտբոլիստին
Թուրքիայում ֆուտբոլի գավաթի խաղարկության հերթական հանդիպումներից մեկի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել
Թուրքական «Batmanspor» և «Kasımpaşa » ակումբների միջև հանդիպման վերջին րոպեներին, թուրք երկրպագուներից մեկը ջրով լցված պլաստիկ շիշ է նետել «Kasımpaşa»-ի գվինեացի ֆուտբոլիստ Ֆոդե Կոյտայի վրա, որի հետևանքով վերջինս բավականին ծանր վնասվածք է ստացել։
Հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստին անմիջապես հոսպիտալացրել են։ ԱՆհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Թուրքական կայքը հաղորդում է, որ շիշը նետած անձը 12-ամյա թուրք երեխա է, ով բերման է ենթարկվել։ Միջադեպը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։
Սպասվում է, որ միջադեպի կապակցությամբ «Batmanspor»-ի նկատմամբ պատիժ կսահմանվի։ Ակումբը ամենաքիչը 2 խաղ առանց հանդիսականների կանցկացնի։
https://www.youtube.com/watch?v=4FOJ6tUNUTQ