
Պոչետինոն դարձել է «Ռեալի» գլխավոր նպատակը

Ինչպես հաղորդում է The Sun-ը, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:
Ըստ աղբյուրի տվյալների՝ արգենտինացի մասնագետը հանդիսանում է «Արքայական ակումբի» գլխավոր նպատակը: «Ռեալում» հույս ունեն, որ Պոչետինոն կգլխավորի թիմը նոյեմբերի վերջին:
Այնուամենայնիվ, «Ռեալի» համար 46-ամյա Պոչետինոյին ձեռք բերելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Ավելի վաղ Պոչետինոն արդեն աշխատել է Պրիմերայում՝ գլխավորելով «Էսպանյոլը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին «Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Ժուլեն Լոպետեգիին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը