
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 9-րդն է

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը 9-րդն է աշխարհի առաջնությունում:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության անհատական բազմամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Դավթյանը հավաքեց 83.140 միավոր և գրավեց միայն 9-րդ տեղը:
Բազմամարտում աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Արթուր Դալալոյանը, ով հավաքեց 87.598 միավոր: