
Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի գավաթային հանդիպմանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի հերթական խաղին:
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Նիժնի Նովգորոդ»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, սակայն ավելացված ժամանակում «Ուրալ»-ը հաղթեց 2:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Ուրալ»-ը դուրս եկավ գավաթի խաղարկության ¼ եզրափակիչ: