Բաժիններ՝

Մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը: Արտահերթ նիստ գումարելու մասին որոշում է կայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 Նիստի օրակարգում վեց հարց է ընդգրկված, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածի, հաստիքացուցակի, աշխատակիցների թվաքանակի հաստատում: Արտահերթ նիստում կընտրվեն քաղաքապետի նոր տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարն ու քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները:

Երևանի ավագանու նիստը պետք է կայանար հոկտեմբերի 27-ին, սակայն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի քաղաքապետին ուղղված դիմումի հիման վրա այն հետաձգվել է: Անի Խաչատրյանը Հայկ Մարությանին ուղղված դիմումում նշել էր, որ հոկտեմբերի 27-ը հիշատակի օր է, և որ նիստն այդ օրն անցկացնելը սխալ որոշում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս