Բաժիններ՝

Հաստիքային փոփոխություններ Արցախի ճանապարհային ոստիկանությունում

Անվտանգ երթևեկության ապահովման և ճանապարհային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման հայեցակարգում ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի սույն թվականի հոկտեմբերի 27-ի հրամանի համաձայն հաստիքային փոփոխություններ են կատարվել ճանապարհային ոստիկանությունում:

Նույն օրը, ճանապարհային ոստիկանության գործունեության վերահսկման պատասխանատու, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը այցելեց ճանապարհային ոստիկանություն և հանդիպեց անձնակազմի հետ:

Ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանի կողմից, ոստիկանության պետի հրամանը հրապարակելուց հետո, ոստիկանության պետի տեղակալը շնորհավորելով նորանշանակ պատասխանատուներին համոզմունք հայտնեց, որ այսուհետ նրանց կողմից կցուցաբերվի էլ ավելի հետևողականություն, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման գործում:

Արցախի ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031