
Չիչխանի թեյի օգտակար հատկությունները

Չիչխանն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ չիչխանը հարուստ է վիտամիններով, այդ թվում՝ B1, B2, C, PP, K, E վիտամիններով, ֆոլաթթվով, ինչպես նաև միկրոէլեմենտներով՝ երկաթ, մագնիում, կալցիում:
Չիչխանն օգտագործվում է թարմ վիճակում, դրանից պատրաստում են նաև մուրաբա, թեյ, թուրմեր: Շատ օգտակար է նաև չիչխանի յուղը, որն օգտագործվում է մի խումբ հիվանդությունների բուժման ընթացքում:
Չիչխանի պարբերական օգտագործումը կօգնի օրգանիզմին ապահովել անհրաժեշտ սննդարար նյութերով, կանխարգելել մի շարք հիվանդությունների զարգացումը: Չիչխանն օգտագործվում է նաև որպես հակաբորբոքային միջոց. այն նպաստում է նաև վերքերի ապաքինմանը:
Չիչխանով թեյը սննդակարգ ներառելու դեպքում կարող եք նվազեցնել զգայունությունը եղանակային փոփոխությունների նկատմամբ, օրգանիզմը պաշտպանել վիրուսներից:
Ինչպես պատրաստել չիչխանով թեյ. հարկավոր է
- 150 գրամ չիչխան
- ջուր
- մեղր:
Լավ լվացեք չիչխանը: 100 գրամը ճզմեք, ավելացրեք 50 գրամը, 600 մլ եռացրած ջուր: Թողեք 10-15 րոպե: Մատուցեք մեղրի հետ:
Ավելի օգտակար թեյ պատրաստելու համար կարող եք նաև իմբիր ավելացնել:
Հարկավոր է
- 100 գրամ չիչխան
- 1 ճաշի գդալ իմբիր
- դարչինի 1 փայտիկ:
Չիչխանը մանրացրեք. ճզմեք, ավելացրեք իմբիրն ու դարչինը: Եռացրած ջուր լցրեք, թողեք 5-7 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը