«Սպորտինգ»-«Արսենալ». խմբի կենտրոնական խաղը
Եվրոպայի լիգայի E խմբի կենտրոնական խաղում «Սպորտինգը» կհյուրընկալի «Արսենալին»: Կկարողանա՞ թիմերից մեկը հաղթանակ տոնել խմբի կենտրոնական խաղում:
«Սպորտինգ»
Եվրոպա լիգայի խմբային հատվածում երկու փուլերից հետո պորտուգալական թիմը խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և իր առաջիկա մրցակից «Արսենալին» զիջում է միայն լրացուցիչ ցուցանիշներով: Խմբի մյուս թիմերին պորտուգալական ակումբը հաղթել է 2:0 և 2:1 հաշիվներով:
Ընդհանուր առմամբ, «Սպորտինգը» բավական հաջող է խաղում տանը, այդ թվում՝ նաև կարող է խնդիրներ ստեղծել եվրոպական գրանդների համար սեփական դաշտում: Եվրոպայի լիգայի վերջին 6 խաղերում պորտուգալացիները պարտվել են միայն «Բայերին» (0:1):
Այս խաղին հարցականի տակ է միայն պաշտպան Ռաֆինյայի և կիսապաշտպան Բաս Դոստայի մասնակցությունը: Մյուս ֆուտբոլիստները պատրաստ են դիմակայությանը:
«Արսենալ»
Լոնդոնյան ակումբն այս մրցաշրջանն այնքան էլ հաջող չսկսեց, բայց հիմա մեծ թափ է հավաքել: Զինագործները հաղթում են խաղը խաղի հետևից:
Եվրոպայի լիգայում երկու տուրերում «Արսենալը» ևս խնդիրներ չունեցավ: Սկզբում լոնդոնյան ակումբը վստահորեն հաղթեց «Վորսկլային» `4:2 հաշվով, որից հետո 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ղարաբաղի» դարպասը:
Այս խաղում հարցականի տակ է Նաչո Մոնրեալի և Սաեդ Կոլաշինացի մասնակցությունը: Արդեն վաղուց թիմի լազարեթում են Կարլ Ջենկինսոնը, Կոնստանտինոս Մավրոպանոսը և Լորան Կոսելնին:
Վիճակագրություն
«Սպորտինգը» հաղթել է վերջին 5 տնային խաղերում
«Արսենալը» հաղթել է վերջին 10 խաղերում անընդմեջ
«Սպորտինգը» լավ հնարավորություն ունի խանգարելու հյուրերի պլանները սեփական հարկի տակ, քանի որ սեփական դաշտում թիմը միավորվում է գրեթե յուրաքանչյուր պայքարում: «Արսենալն» արդեն շատ լավ մարզավիճակում է: Թիմը շատ է կենտրոնանում հարձակման վրա, ինչն էլ երբեմն պատճառ է դառնում սեփական դարպասը գնդակ ընդունելու համար:
Վերլուծաբանները կարծում են, որ այս խաղը լինելու է կա՛մ շատ գոլառատ, կա՛մ ձանձրալի: Առաջին տարբերակն ավելի հավանական է: Սակայն մի բան հստակ է՝ երկու թրիմերն էլ անելու են ամեն ինչ խմբում առաջատար դառնալու համար:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի «Սպորտինգ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան