Բաժիններ՝

««Յուվենթուսի» երկրպագուների համար իմ՝ «Ինտերի» հետ թրեբլն ամենադժվար պահն է». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է իր ժեստը «Յուվենթուսի» երկրպագուներին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղի ժամանակ:

Պորտուգալացի մասնագետն ի պատասխան թուրինյան թիմի երկրպագուների վիրավորանքների՝ ցույց տվեց նրանց 3 մատները, որը խորհրդանշում էր «Ինտերի» թրեբլը 2010 թվականին՝ հաղթանակը Չեմպիոնների լիգայում, Իտալիայի առաջնությունում և գավաթում:

«Այդ ժեստը բնական ռեակցիա է: Ակնհայտ է, որ «Յուվենթուսի» երկրպագուներն ինձ չեն սիրում: Ակնհայտ է, որ իմ՝ «Ինտերի» հետ թրեբլն ամենադժվար պահն է եղել: Դա նորմալ է: Ֆուտբոլիստների, մարզիչների և հենց «Յուվենթուսի» հետ մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sport Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031