Բաժիններ՝

Բրիտանացի գիտնականներն աշխարհի հնագույն չվնասված նավն են հայտնաբերել Սև ծովում

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մորորակի վրա ամենահին չվնասված նավը, որն ավելի քան 2400 տարի գտնվել է Սեւ ծովի հատակին: 23-մետրանոց հին հունական առեւտրական նավն, ինչպես հոկտեմբերի 23-ին հայտնել է The Times թերթը, մեծ խորության վրա գտնվել է հեռակառավարվող ստորջրյա ապարատի միջոցով՝ Բուլղարիայի ափից 50 մղոն հեռավորության վրա։

Աջ կողին պառկած նավը՝ չվնասված կայմով, ղեկերով, թիավարների համար նստարաններով, ինչպես պնդում են The Black Sea Maritime Archaeology Project (Սեւ ծովի ծովային հնագիտության ծրագրի) կազմակերպության հետազոտողները, «շատ նման է այն նավին, որը պատկերված է փորձագետներին հայտնի հին հունական սկահակի վրա, որը պահվում է Բրիտանական թանգարանում:

Նավի գերազանց պահպանվածությանը նպաստել է այն հանգամանքը, որ Սեւ ծովում 200 մետրից ցած խորություններում գործնականում թթվածին չկա: Այլ ծովերում հազվագյուտ գտածոն նման տեսքով չէր պահպանվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031