Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդ` համալրման և ցանկացած պահին արժույթի փոխարկման հնարավորությամբ
Յուրաքանչյուր ավանդատու ձգտում է ընտրել այնպիսի ավանդ, որը կհամադրի բարձր եկամտաբերություն, վստահություն և լրացուցիչ արտոնություններ: Չէ որ բանկային ավանդը ոչ միայն խնայողությունները պահպանելու, այլ նաև դրանք բազմապատկելու լավ տարբերակ:
2018թ.-ի հուլիսի վերջին Հայաստանում ավանդների ընդհանուր ծավալը հասավ ռեկորդային մակարդակի և կազմեց 2.7 տրիլիոն դրամ:
Փնտրելով գումարը ներդնելու ամենաշահավետ տարբերակը` մեկը նախընտրում է բարձր տոկոսադրույքը, մյուսը նախապատվությունը տալիս է համալրման կամ հետ կանչման հնարավորությանը` առանց եկամուտը կորցնելու:
Շատ հաճախորդներ հետաքրքրված են ավանդի արժույթը փոխարկելու հնարավորությամբ:
Յունիբանկը միավորել է այս բոլոր առավելությունները մեկ ավանդում:
«Ճկուն» ավանդի պայմանները համապատասխանում են անվանմանը:
Ավանդը հնարավորություն է տալիս`
- ցանկացած պահի կատարել արժույթի փոխարկում /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո/` տոկոսների պահպանման հնարավորությամբ,
- կատարել ավանդի գումարի համալրում առանց սահմանափակման,
- կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում սկսած 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ:
Թվարկված առավելությունների հետ մեկտեղ առաջարկվում է բարձր տոկոսադրույք` մինչև 8% տարեկան:
«Ուսումնասիրելով մեր ավանդատուների պահանջմունքները, մենք որոշեցինք առաջարկել յուրահատուկ ավանդ, որն իր մեջ կպարունակի մի քանի ավանդների արտոնություններ և հնարավորություն կընձեռի հաճախորդին ճկուն կերպով կառավարել իր խնայողությունները: Այս ավանդն առավելագույնս բավարարում է ավանդատուների բոլոր պահանջներին»,- նշեց Յունիբանկի Կոմիսիոն բիզնեսի զարգացման վարչության պետ Գառնիկ Սարգսյանը:
Գրավիչ պայմանների և բանկի հանդեպ բարձր վստահության շնորհիվ, Յունիբանկի ավանդները ամենապահանջվածներից են շուկայում: 2018թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը գերազանցել է 137.4 մլրդ ՀՀ դրամը:
Յունիբանկ