Սխալներ, որոնք թույլ չեն տալիս նիհարել

Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ դիմում են տարբեր միջոցների, որոնք կարող են ոչ միայն անարդյունավետ լինել, այլև վնասել առողջությանը: Med2.ru-ն ներկայացրել է տարածված սխալներ, որոնք խանգարում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Շատ եք ուտում՝ հաշվի առնելով, որ մարզվում եք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծացնելու դեպքում սովորաբար մեծանում է նաև ախորժակը: Եթե ավելի շատ կալորիա եք օգտագործում, քան ծախսում եք, քաշը չի նվազի: Բացի այդ՝ որոշ հետազոտություններ պնդում են, որ օրգանիզմը կարող է սովորել մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և ինչ-որ պահի դադարել այնքան կալորիա այրել, որքան նախկինում: Շարունակեք մարզվել և հետևել սննդակարգին, հավասարակշռեք այն, մի փորձեք մարզասրահում անցկացրած ժամանակը փոխհատուցել քաղցրավենիքով կամ պաղպաղակով:

Օրը սկսում եք քաղցր բան ուտելով: Նախաճաշին քաղցր ուտելն օրգանիզմին էներգիա չի հաղորդում: Սննդաբանները կարևորում են նախաճաշը, որը պետք է ներառի սպիտակուցներ, ածխաջրեր և բանջարեղեն: Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ լիարժեք նախաճաշը հնարավորություն է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից, ինչպես նաև խուսափել օրվա ընթացքում շատ ուտելուց:

Քաղցած եք մնում: Եթե մշտապես սովի զգացում ունեք քիչ ուտելու հետևանքով, չեք կարող ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է ուտել, միայն թե ընտրելով առողջ սնունդ և սննդակարգ, որն առավելապես համապատասխանում է ձեր օրգանիզմին:

Կարդացեք նաև

Չեք կառավարում սթրեսը: Սթրեսային իրավիճակներում կորտիզոլ հորմոնի մակարդակը բարձանում է, արդյունքում ճնշվում է ճարպի մասնատման գործընթացը: Դա նշանակում է, որ ճարպերն այրվելու փոխարեն՝ կուտակվում են օրգանիզմում: Քրոնիկական սթրեսի հետևանքներից մեկն էլ քնի խանգարումներն են: Արդյունքում՝ մեծանում է ախորժակը:

Չեք հրաժարվում ալկոհոլից: Հայտնի է, որ ալկոհոլային ըմպելիքները մեծացնում են ախորժակը, ընդ որում, ցանկություն է առաջանում անառողջ սնունդ օգտագործելու՝ պիցցա, բուրգեր, քաղցրավենիք և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս