Ինչու են եղունգներին սպիտակ գծեր հայտնվում, և ինչ են եղունգները վկայում առողջական վիճակի մասին

Եղունգների վիճակը կարող է շատ բան վկայել առողջական վիճակի մասին: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ եղունգները կրծելու սովորությունը, օրինակ, վկայում է հոգեկան անկայունության մասին:

Սպիտակ և մուգ բծեր եղունգներին: Եղունգներին սպիտակ բծերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը: Երբ բծերը վերածվում են հետքերի, հարկավոր է ուշադրություն դարձնել ներքին օրգանների, մասնավորապես՝ երիկամների աշխատանքին:

Եղունգներին մուգ բծերի առկայությունը կարող է վկայել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մասին, ինչպես նաև՝ կարող է հակաբիոտիկների երկարաժամկետ օգտագործման հետևանք լինել:

Ճաքեր մատներին և եղունգների շերտավորում: Այս խնդիրներն ավիտամինոզի հետևանք են, որոնք առավել բնորոշ են գարնանն ու աշնանը: Եթե նույնիսկ սննդակարգը շտկելուց հետո եղունգների վիճակը շարունակում է վատանալ, և ճաքերը շատանում են, զգուշացեք. այս խնդիրները կարող են վկայել սնկային վարակի կամ վահանաձև գեղձի հիվանդությունների մասին: Եղունգների շերտավորումը կարող է նաև արթրիտի և պսորիազի հետևանք լինել: Հարկավոր է լուրջ մոտեցում ցուցաբերել այս խնդրին և դիմել մասնագիտական օգնության:

Կարդացեք նաև

Այտուցներ եղունգների շուրջ և եղունգների կապույտ երանգ: Եղունգների շուրջ այտուցվածությունը վկայում է բորբոքման մասին: Եթե խնդիրը տևական ժամանակ չի անցնում, դա կարող է աուտոիմուն հիվանդության ախտանշան լինել:

Եղունգները կարող են նաև կապույտ գույն ստանալ. այս խնդիրն ամենից հաճախ վկայում է թթվածնի անբավարարության մասին: Խորհուրդ է տրվում դիմել բժշկական օգնության, քանի որ այս խնդիրը կարող է նախազգուշացնել շնչառական օրգանների հիվանդությունների մասին: Նույնը վերաբերում է դեպքերին, երբ եղունգները դեղին գույն են ստանում. խնդիրը կարող է պայմանավորված լինել շնչուղիների կամ վահանաձև գեղձի հիվանդություններով:

Եղունգները կրծելու սովորություն: Այս սովորությունը հաճախ վկայում է անհավասարակշռված լինելու մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031