Բաժիններ՝

Կենդանակերպի 6 ամենափակ նշանները

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է ղեկավարել զգացմունքներն ու էմոցիաները: Հենց այդ պատճառով Ջրհոսները դրանք հաճախ թաքցնում են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ կասեն, որ ամեն բան կարգին է, բայց թե ինչ է իրականում կատարվում նրանց հոգում, կարող են իմանալ միայն ամենամտերիմները, այն էլ՝ ոչ միշտ:

Ցուլ: Ցուլերը չեն վստահում մարդկանց, զգացմունքներն ու գաղտնիքները հեռու են պահում նրանցից: Եթե ցանկանում եք անկեղծ խոսակցություն ունենալ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ, երկար ժամանակ պետք է ջանքեր գործադրեք նրանց վստահությանն արժանանալու համար: Միայն թե հիշեք, որ, երբ Ցուլերը որոշեն ձեզ վստահել իրենց գաղտնիքները, կդառնան ձեր ամենամտերիմ և նվիրված ընկերը:

Կույս: Ինքնուրույն են, ինքնաբավ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինքնուրույն են գտնում ցանկացած խնդրի լուծում, միայնակ վայելում հաղթանակը: Կամ չեն գտնում այդ լուծումը և տառապում են: Միայն թե դուք երբեք չեք իմանա այդ մասին: Կույսերը փակ մարդիկ են, իրենց լավ են զգում բացառապես, երբ միայնակ են:

Այծեղջյուր: Պրագմատիկ են, կարծում են, որ զգացմունքներն ու էմոցիաներն իրենց պետք չեն, քանի որ դրանք խանգարում են բիզնեսին, շփմանը, ինքնազարգացմանը: Համապատասխանաբար դրանք թաքցնում են ոչ միայն՝ մարդկանցից, այլև իրենցից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքներն արտահայտում և օգնություն են խնդրում բացառապես ամենամտերիմ և հուսալի մարդուց:

Կարդացեք նաև

Կշեռք: Կշեռքներն իրենց հավասարակշռված են համարում, անհողդողդ, իսկ մյուսները նրանց անհոգի ու զգացմունքներ չունեցող մարդ են համարում: Դա իրականությանը չի համապատասխանում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խուսափում են էմոցիաներից և անձնական շփումից բացառապես այն պատճառով, որ վախենում են խնդիրներ, ցավ ու հիասթափություն պատճառել մարդկանց: Կշեռքները երկար ժամանակ կուտակում են զգացմունքները, հետո՝ պայթում: Երբեմն ավելի լավ է Կշեռքներին «ստիպել» խոսել, քան սպասել պայթյունի:

Կարիճ: Կրքոտ են, զգացմունքային, այդ պատճառով գերադասում են զուսպ լինել: Հասարակության շրջանում սառն են, զգացմունքներն ու էմոցիաները կարող են արտահայտել միայն ընտանեկան պայմաններում, ամենամտերիմ ընկերների շրջանում:

Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս