«Դավիթ Սանասարյանը եւ նրա աշխատողները ինձ ճնշել են, որպեսզի հրաժարական տամ». Ազատամուտի համայնքապետ. Aravot.am
Այսօր՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղ է ժամանել պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Ազատամուտում կայացած հանրահավաքը Ֆեյսբուքում ուղիղ եթերով տարածվում էր: Հանրահավաքում Դ. Սանասարյանը հայտարարել է, որ ինքը Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին հրաժարական տալու պահանջ չի ներկայացնի: Նա ազատամուտցի ծնողներին հորդորել է, որ նրանց երեխաները դասադուլ չանեն, բնականոն կրթություն ստանան:
Այսօր`ժամը 21.13-ին մեզ զանգահարեց Ժորա Մարտիրոսյանը եւ խնդրեց գրել, որ Դավիթ Սանասարյանը եւ նրա հետ եկած՝ իր ղեկավարած ծառայության 3 աշխատողները իրեն ճնշել են, համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու պահանջ են ներկայացրել, սպառնացել ազատազրկմամբ : Ժ. Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Ես Կիրովական էի, եկա, սպասել էին, ինձ տարան իմ կաբինետը, ժողովուրդը լիքն՝ այնտեղ, սկսեցին զրուցել: Սանասարյանն ասաց` իրավիճակը շատ է սրված, լարված, բա ո՞նց անենք, որ իրավիճակը լավանա, ասի` ես հրաժարական չեմ տալու, բա`որ չես տալիս, թերություններ կունենաս, քեզ կնեղացնեն, երկուշաբթի օրը ուղարկում եմ այդտեղ, որ գան ստուգեն, ասացի`ուղարկեցեք, թող գան, ստուգեն: Դրանից հետո ինքը հեռացավ, էն 3 հոգին ասացին`էլ Սանասարյանին չես տեսնելու, քանի բանը բանին չի տվել-անցել, այդ գործը կատարի, հրաժարական տուր: Այդ աշխատողներից մեկի ազգանունը Վանյան է, մյուսներինը`չգիտեմ: Ասացին` քանի շուտ է՝ այդ բանն արա, թե չէ գործ տենք սարքիլ, քո թոռն էլ է նստելու, քո տղեն` էլ, դու՝ էլ: Ասացի`դե կանդալները բերեք- դրեք, ես հրաժարվում եմ, ուրեմն `բեսպրիդե՞լ է, թե՞ բռնապետություն:
Վանյանը վերջում ասաց, եթե չես համաձայնվում, երկուշաբթի օրը 10 հոգով գալիս են, ստուգեն: Ինչո՞ւ ես տհենց բաներ ասում, գալիս ես`արի ստուգի, ասում էր` քանի շուտ է. հրաժարվի, Դավիթ Սանասարյանին էլ չես տենալու, հազիվ եկել է այստեղ: Վանյանն ասում էր `քեզ 2-8 տարի է հասնում: Ես հրաժարական չեմ տալու մինչեւ իմ ընտրությունները, ընտրություններին էլ իմ թեկնածությունը դնելու եմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: