Փաշինյանը Վեհափառից իմացել է, որ իրեն կապում են ինչ-որ աղանդի հետ

Այսօր Բեյրութում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լիբանանահայ համայնքի հանդիպման ժամանակ հարց հնչեց թավշյա հեղափոխությունից հետո Հայոց Ամենայն կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ որոշ ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին, մամուլի հրապարակումների, Գնդեվանքի ճանապարհին նրա տեղաշարժը խոչընդոտելու մասին, և թե ինչո՞ւ ոստիկանությունն արագ չի արձագանքել:
Ն.Փաշինյանը նշեց, որ չի կարող միջամտել մամուլի աշխատանքին, իսկ ոստիկանությունը մի շրջան չգիտեր՝ ինչ աներ և ինչ չաներ:

Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար հանդիպում է Վեհափառին, քննարկում են, հիշեցրեց համատեղ սելֆին, օրերս էլ Էջմիածնում է այցելել Վեհափառին, թեյել են և իմացել է, որ իրեն կապում են ինչ-որ աղանդի հետ:

«Կյանքում որևէ առնչություն չեմ ունեցել որևէ աղանդի հետ և իմ ողջ ընտանիքը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է»,- հավաստիացրեց Փաշինյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գնդեվանքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը քննում են իրավապահները և դա անհետևանք չի մնացել:

«Ոստիկանությանը շատ ուղիղ հրաման եմ տվել, որ բացառեն Վեհափառ Հայրապետի տեղաշարժի որևէ խոչընդոտ»,- հավելեց Փաշինյանը:

Լիբանան-Երևան

Տեսանյութեր

Լրահոս