Ալեք Ենիգոմշյանը բացառում է ԲՀԿ-ի հետ համատեղ ընտրություններին մասնակցելու հավանականությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։

Դեռ չգրանցված կուսակցությունը հանրության շրջանում որոշակի վարկանիշ ունի եւ արտախորհրդարանական ուժերից ավելի բարվոք վիճակում է։ Հնարավոր համարո՞ւմ եք ձեր եւ ԲՀԿ-ի համատեղ մասնակցությունն ընտրություններին։

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը կտրուկ հերքեց․ «Բացառվում է, որովհետեւ մեր գաղափարախոսություններով, նախկին իրողությունների վերաբերյալ գնահատականով, Հայաստանի զարգացման տեսլականով ոչ մի ընդհանուր հատման կետ չունենք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031