
Նեյմարը նորից խնդրել է վերադարձնել իրեն «Բարսելոնա», և այժմ կատալոնացիները դեմ չեն

Բրազիլացու վերադարձը դարձել է ավելի իրատեսական: ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն առաջվա նման ուզում է վերադառնալ «Բարսելոնա»:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Փարիզ տեղափոխվելուց հետո բրազիլացին արդեն մի քանի անգամ «Բարսելոնային» առաջարկել է վերադարձնել իրեն:
Սկզբնական շրջանում Նեյմարի խնդրանքները Կատալոնիայում հետաքրքրություն չէին առաջացնում, բայց ըստ իսպանական պարբերականի նոր տվյալների՝ հիմա Նեյի տեղափոխությունը «Բարսելոնա» անհավանական չի թվում:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017թ. ամռանը, 222 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը