
Սահակաշվիլիի ցուցումով Պատարկացիշվիլիի սպանությունը պատրաստող Վրաստանի հատուկ ծառայության նախկին աշխատակիցը ձերբակալված է

Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերի 17-ին որոշում է ընդունել Վրաստանի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) ձերբակալված նախկին բարձրաստիճան աշխատակից Գեորգի Մերաբիշվիլիի նախնական բանտարկության մասին, որը մեղադրվում է գործարար Բադրի Պատարկացիշվիլին սպանելու փորձի մեջ։
Հոկտեմբերի 17-ին ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Պատարկացիշվիլիի սպանության պատրաստման փաստով գործի բացահայտման մասին:
ՍԱԴ-ի երեք նախկին բարձրաստիճան աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել նրանց խոսակցությունների՝ առգրավված ձայնագրության հիման վրա, որում քննարկվում են սպանության մեթոդները, պահպանության ծառայության աշխատակիցների եւ գործարարին սպասարկող անձնակազմի հավաքագրումը:
Գլխավոր դատախազության պնդմամբ, Պատարկացիշվիլիի սպանությունը թույլատրվել է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից, որը գործարարին համարում էր «քաղաքական ընդդիմախոս եւ պետության թշնամի»: Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Մերաբիշվիլին հայտարարել է, որ մեղավոր չէ, իսկ ձայնագրությունները կեղծված են:
Այս գործով հաջորդ նիստը Թբիլիսիի քաղաքային դատարանում կկայանա դեկտեմբերի 4-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: