
Շոտլանդիայում փոթորիկը «հետ է շրջել» ջրվեժը

Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է փոթորկալի քամին կանգնեցրել ջրվեժը Շոտլանդիայի Սքայ կղզում։
Կադրերում երեւում է, որ քամու սրընթաց պոռթկումները, որոնք Թալիսքեր լողափին փչում են ջրի շարժման ուղղությանը հակառակ, պարզապես ջրին թույլ չեն տալիս թափվել գետին:
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը, մեկնաբանելով տեսանյութը, կատակել է, թե այժմ դա այլեւս ջրվեժ չէ, այլ ավելի շուտ «ջրամբարձում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: