Բաժիններ՝

Մոուրինիոն ուզում է ձմռանն ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդը» 4 ֆուտբոլիստներով

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կարող են ուժեղացնել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ըստ պարբերականի տվյալների՝ պորտուգալացի մասնագետի նպատակների մեջ են հայտնվել պաշտպան Նիկոլա Միլենկովիչը («Ֆլորենտինա»), կիսապաշտպաններ Իվան Պերիշիչը («Ինտեր») և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը («Լացիո»), ինչպես նաև հարձակվող Անտե Ռեբիչը («Այնտրախտ»): Պրոբլեմը Մոուրոնիոյի համար, հավանական է, կդառնա մոտակա ժամանակները կազմն ուժեղացնելու համար գումար ծախսելու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության ցանկության բացակայությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միլենկովիչի տրանսֆերի համար մանկունյանցիները պատրաստ են «Ֆլորենտինային» վճարել 60 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս