Բաժիններ՝

ԱՄՆ-ում վիթխարի կոճղասունկն՝ ավելի քան 440 տոննա քաշով, ամենախոշոր օրգանիզմն են ճանաչել աշխարհում

Գիտնականներն ԱՄՆ-ում հայտնաբերել են Երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ օրգանիզմը՝ 37 հեկտար մակերեսով, ինչով հերքել են աշխարհում ամենախոշոր կենդանիների ցուցակում կապույտ կետի առաջնությունը: Դա միչիգանյան կոճղասունկն է, որն աճել է Միչիգանի նահանգի հյուսիսում: Այդ մասին հայտնել է Smithsonian հանդեսը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ գիտնական Մեթյու Թաուբն ուսումնասիրել է Միչիգանի Վերին թերակղզում աճող միչիգանյան կոճղասնկի սնկամարմինը եւ հանգել եզրակացության, որ այն շատ ավելի մեծ է ու տարիքով, քան նախկինում համարվում էր:

Վերջին տվյալներով՝ սնկամարմինը (որ թաքնված է գետնի տակ) կշռում է ավելի քան 440 տոննա, ինչը համապատասխանում է երեք կապույտ կետերի զանգվածին, եւ տարածվում է 37 հեկտարի վրա:

Ավելի վաղ գիտնականները հայտարարել են, որ 25 տարի առաջ հայտնաբերված ամենախոշոր սնկամարմինը կշռում է 110 տոննա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս