Բաժիններ՝

Նորածինը մորը դուրս է բերել կոմայից

Բրազիլիայի Սեարայի նահանգի Ֆորտալեզա քաղաքում կինը, որին բժիշկները չէին կարողանում դուրս բերել կոմայից, արթնացել է, երբ նրան բռնելու են տվել նորածին երեխային: Այս մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը:

28-ամյա Ամանդա դա Սիլվան հիվանդանոց էր ընկել հղիության վերջին շաբաթներին ընկնավորության նոպայից հետո: Բժիշկները երկյուղ էին կրում, որ նոր նոպաները կարող են հանգեցնել թե՛ կնոջ եւ թե պտղի մահվան, ուստի նրան կեսարյան հատում են արել, իսկ հետո նրան արհեստական կոմայի մեջ են խորասուզել բարդացումների պատճառով:

Մի քանի օր հետո կնոջ կյանքին սպառնացող վտանգն անցել է: Դրանից հետո դա Սիլվան դադարել Է հանգստացնող միջոցներ ընդունել, սակայն այդպես էլ գիտակցության չի եկել: Չնայած բժիշկների ջանքերին, նա չէր շարժվում եւ չէր արձագանքում ցավի ազդակներին: Բուժքրոջ առաջարկությամբ կնոջ մոտ են բերել նորածնին: Թեեւ նա գտնվում էր անգիտակից վիճակում, երեխայի հպումից հետո նրա սրտխփոցն արագացել է, իսկ աչքերից արցունքեր են հոսել: Այդ պահից դա Սիլվայի վիճակն սկսել է լավանալ, եւ 20 օր անց նրան դուրս են գրել:

«Մենք բնավ այդքան արագ փոփոխություններ չէինք սպասում,- պատմել է բուժքույրը:- Բժիշկների ամբողջ խումբը լաց էր լինում երջանկությունից եւ թեթեւացումից»: Բուժքույրն ասել է, թե ինքը չի կարող բացատրել հիվանդի այդ արձագանքը, սակայն կարծում է, որ չպետք է թերագնահատել մոր եւ երեխայի միջեւ շփման կարեւորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս