Բաժիններ՝

Apple-ը գնել է ընկերություն, որը վերլուծում է օգտատերերի երաժշտական նախապատվությունները. Reuters

Apple ընկերությունը ձեռք է բերել Asaii ստարտապը, որն զբաղվում է օգտատերերի երաժշտական նախապատվությունների վերլուծությամբ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Դա Apple-ին թույլ կտա իր օգտատերերին ավելի որակյալ հանձնարարականներ տալ այս կամ այն երաժշտական կոմպոզիցիայի վերաբերյալ»,-նշում է գործակալությունը: Գնման արժեքը կազմել է մոտավորապես 100 մլն դոլար: Asaii-ը մշակել եւ հաջողությամբ օգտագործում է արհեստական ինտելեկտի կիրառման եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիան:

Ընկերության ալգորիթմը վերլուծում է ժողովրդականություն վայելող սոցցանցերից, ինչպես նաեւ Apple Music, Spotify, YouTube եւ SoundCloud ծառայություններից ստացված տվյալները, օգնում է առանձնացնել առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաները, բայց դրա հետ մեկտեղ նաեւ գտնել պակաս հայտնի տաղանդավոր կատարողների: Asaii-ում վստահեցնում են, որ իրենց ալգորիթմը կարող է կոմպոցիզիան գտնել համաշխարհային սթրիմինգային ծառայությունների թոփերում դրա հայտնվելուց երկու ամիս առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031