Բաժիններ՝

НКВД-ի արխիվներում գաղտնազերծել են պրեպարատը, որը բուժել է Բերիայի մեռնող մորը

Սկսել 5 կաթիլից…

Քաղցկեղային ուռուցքների բուժման մեջ կարևորագույն դեր է խաղում որակյալ օգնող թերապիան: Ցավոք, ոչ բոլոր բժիշկներն են հասկանում լրացուցիչ պրեպարատների անհրաժեշտությունը, որոնք օգնում են գլուխ հանել հետվիրահատական բարդությունների հետևանքներից, քիմիաթերապիայից, այլ բարդություններից և հենց իրենից` հիվանդությունից:

Դրա համար էլ հիվանդները հաճախ փրկություն են փնտրում բուժման այլընտրանքային մեթոդների մեջ՝ նույնիսկ ամենատխուր կանխատեսումների դեպքում: Ամոքման ամենահանրաճանաչ տեսակներից մեկը դարձավ դեռևս ստալինյան ժամանակներում Ա.Վ. Դորոգովի կողմից ստեղծված АСД պրեպարատը:

Կարդացեք նաև

Դորոգովի խթանիչը:

Ասում են, թե պատերազմից հետո գիտնականները ստիպված եղան ստեղծել դեղամիջոց, որն ատոմային պատերազմի դեպքում մարդկանց ու կենդանիներին կպաշտպաներ քիմիական նյութերի ու ռադիացիայի ազդեցությունից:

1946թ. բոլոր հիվանդություններից դեղամիջոց փնտրելու խիստ գաղտնի գիտական հետազոտությունների արդյունքում պրոֆեսոր Դորոգովը ստացավ հակասեպտիկ, խթանող ու ամոքող հատկություններ ունեցող պրեպարատ:

Որպես անվճար ու մատչելի հումք` գիտնականն օգտագործում էր գորտերին: Եփելով նրանց մի քանի ժամ` նա կիրառեց հինավուրց ալքիմիկոսների հնարքը` ինքնաշեն օղի թորելու սարքի նման մի սարք:

Հետագայում Դորոգովն այն փոխարինեց միսկոմբինատների թափոններով: Այդ նյութն անվանեցին Դորոգովի հակասեպտիկ-խթանիչ կամ АСД:

Կենդանիների վրա կատարված փորձարկումները ցուցադրեցին տարատեսակ սնկերի բուժման տարատեսակ արդյունավետ տեսակ, մաշկային մակաբույծներից ազատում: Պրեպարատն օգնում էր էկզեմայի, բշտիկային ցանի, դերմատիտի, տրոֆիկ խոցի, նեյրոդերմիտի ու փսորիազի դեպքում: АСД-ն բարելավեց օրգանիզմի հարմարվողական ու պաշտպանական հատկությունները, բարձրացնում էր իմունային, էնդոկրին ու նյարդային համակարգերի ակտիվությունը:

Հայտնագործությունը գաղտնի էր պահվում, դրանից օգտվում էին միայն բարձրագույն պետական պաշտոնյաները: Օրինակ, հենց իր` Լ.Պ. Բերիայի մորը բուժեցին արգանդի քաղցկեղի բարձիթողի ձևից:

Պնդում են, որ Ստալինի մահից և Բերիայի գնդակահարությունից հետո հայտնագործողին մեղադրեցին անօրինական բժշկական գործունեության մեջ: Իսկ 1957թ. Դորոգովն ընդհանրապես շուտափույթ մահացավ: АСД-ի նկատմամբ հետաքրքրությունն արագ մարեց, և պրեպարատը սկսեց կիրառվել միայն անասնաբուժության մեջ:

Չնայած իր գաղտնի անցյալին` АСД-ն արդեն վաղուց պաշտոնապես վաճառվում է անասնաբուժական դեղատներում: Ներկայումս այն կարելի է գտնել 2 վիճակներով` ներքին ընդունման համար օգտագործվում է միայն АСД-2 ֆրակցիան, արտաքին կիրառման համար` АСД-3-ը:

Կենդանիների դիերից ստացված այս դեղամիջոցն իրենից ներկայացնում է կտրուկ վանող հոտով յուղային հեղուկ, որը հիշեցնում էր վառված ոսկորների, հոտած, քայքայված դիերի բույր: Մի անգամ այս հրաշք-էլիքսիրի բույրը շնչելով` դու նրան կճանաչես հազարների միջից:

Թեպետև դեղամիջոցը նախատեսված է անասնաբուժական նպատակներով, շատերն այն գնում են սեփական օգտագործման համար: Նրանց չի կանգնեցնում անգամ սարսափելի բույրի խնդիրը:

Ինքը` Դորոգովը, մշակել է АСД-2 պրեպարատի ընդունման մեթոդիկան:

Օգտագործման եղանակը:

  • Այս միջոցից 5 կաթիլ ավելացրեք մեկ բաժակ մուգ թեյի կամ եռացրած-սառեցրած ջրի մեջ:
  • Խմել քաղցած փորին՝ ուտելուց կես ժամ առաջ, օրական 2 անգամ:
  • Յուրաքանչյուր հաջորդ օրը մեկով ավելացնել ընդունվող կաթիլների քանակը:
  • Պետք է խմել 5 օր, ապա 3 օր ընդմիջում անել: Եվ այսպես` հերթագայել մինչև լրիվ առողջացում:

Որպեսզի դեղամիջոցի բույրը սրտխառնուք չառաջացնի, АСД-ն ոչ մի դեպքում չի կարելի բացել: Այն պետք է քաշել ներարկիչով ու լցնել ջրով լի բաժակի մեջ: Դեղամիջոցի շփումն օդի հետ անթույլատրելի է:

Այս դեղամիջոցին որոշակի հատկություններ են վերագրում: АСД-ի երկրպագուները խորհուրդ են տալիս այն կիրառել տարբեր դեպքերում` սկսած մրսածությունից, վերջացրած` վերջին աստիճաններում գտնվող ուռուցքաբանական հիվանդություններով:

Համաձայնեք, որ զարմանալի է, թե ինչու է միևնույն դեղամիջոցը տարբեր հիվանդությունները բուժող համարվում: Որքան էլ տարօրինակ է, մաշկային հիվանդություններն այս պրեպարատի արտաքին կիրառության դեպքում իսկապես բավականին հաջող բուժվում են: Բայց, ցավոք, օնկոլոգիան АСД-ով բուժած մարդկանց դրական արձագանքները դեռ գտնել չի հաջողվում:

Որևէ տվյալ չկա նաև այս պրեպարատի հակացուցումների, կողմնակի էֆեկտների ու արդյունավետության մասին: Պաշտոնական բժշկական պրակտիկան թույլ չի տալիս մարդուն  АСД-ն օգտագործել: АСД կիրառող մարդիկ դա գաղտնի են անում:

Ինչպես տեսնում եք, սա վիճելի դեղամիջոց է: Խնդիրն այն է, որ քաղցկեղից ու մնացած բոլոր հիվանդությունների բուժման միասնական դեղամիջոց գոյություն չունի: Մինչ բուժում ես մի օրգանը, տուժում է մյուսը: Բայց երբ դա մարդու վերջին հնարավորությունն է, հասկանալի է, որ նա պատրաստ է գնալ ամեն ինչի:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը
Աղբյուրը՝ այստեղ.

Խմբագրության կողմից. Որևէ բաղադրատոմս կամ դեղամիջոց կիրառելուց առաջ պարտադիր խորհրդակցեք մասնագետների հետ։ Ինքնագործունեությամբ չզբաղվեք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031